Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյ...

Ամոթ է, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան իրեն ուղղված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին հարցին:

«Հարգելի գործընկերներ, ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել:

Ի գիտություն ձեզ՝ ես Էկոնոմիկայի նախարարն եմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը, եթե անձնական հարցեր պետք է քննարկեք որևէ անձի վերաբերյալ, ես ավելի լավ է գնամ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Նա նշել էր, որ այսօր լքում է կառավարական առանձնատունն ու տեղափոխվում է վարձով ապրելու: