ԱՄՆ–Կատար հեռախոսազրույց

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացման և կայունության ջանքերը։ Այս մասին հաղորդում է Կատարի էմիրի գրասենյակը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում տեղի ունեցող կարևոր զարգացումների, մասնավորապես՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման, տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերի վերաբերյալ։

Նրանք նաև ընդգծել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համակարգման և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը, ինչպես նաև ճգնաժամերը երկխոսության և խաղաղ միջոցներով լուծելու դիվանագիտական ​​ջանքերին աջակցելը։

Երկու առաջնորդները քննարկել են բարեկամ երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում աջակցության և զարգացման ուղիները։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից առաջ։