ԱՄՆ զինվորականները հունվարի 20-ին Կարիբյան ավազանում վերահսկողության տակ են վերցրել Sagitta լցանավը: Այս մասին հաղորդում է ամերիկյան Հարավային հրամանատարությունը։
«ԱՄՆ զինվորականները, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ համակարգված, վերահսկողության տակ են վերցրել Sagitta նավն՝ առանց որևէ միջադեպի», - ասվում է X հարթակում հրամանատարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սա հերթական կալանված նավն է, որն անտեսում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած կարանտինը։
Ըստ հաղորդագրության՝ զինվորականները կշարունակեն այնպես անել, որ Վենեսուելայից նավթի արտահանումը լինի համակարգված և օրինական կերպով։
CBS News-ը նշում է, որ սա Վենեսուելայի հետ կապված յոթերորդ լցանավն է, որի նկատմամբ ԱՄՆ-ն վերահսկողություն է հաստատել։
Sagitta-ն, որը նավարկում է Լիբերիայի դրոշի տակ, պատկանում է Հոնկոնգում գրանցված ընկերության։



