
ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել «Անսար Ալլահ» շարժման (Հութի) ապստամբների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Գործողությունը ներառում է մի շարք ճշգրիտ հարվածներ հութիների թիրախների դեմ Եմենի տարածքում՝ պաշտպանելու ամերիկյան շահերը, զսպելու թշնամիներին և վերականգնելու նավարկության ազատությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկացի զինվորականներին ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ։ Նա նշել է, որ այսօրվանից պետք է դադարեցվեն ապստամբների հարձակումները ամերիկյան նավերի վրա։