
ԱՄՆ-ը սկսել է աննախադեպ արագությամբ համալրել զենքի պաշարները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«Հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր ռազմական ղեկավարների հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, այդ թվում՝ փաստ է, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի արագությամբ, որը ԱՄՆ-ն երբեք չի տեսել»,- գրել է նա։
Թրամփը հույս է հայտնել, որ երբեք անհրաժեշտ չի լինի կիրառել ԱՄՆ ռազմական ուժը։ Նա բազմիցս խոսել է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Մինչ այդ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման համար, սակայն նախընտրում է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ երկկողմ խաղաղության բանակցությունները։