ԱՄՆ-ը Վենեսուելայի ափերի մոտ առգրավել է պատժա...

Մենք հենց նոր Վենեսուելայի ափերի մոտ լցանավ ենք առգրավել, շատ մեծ լցանավ, երբևէ առգրավված լցանավերից ամենամեծը։ Կան այլ բաներ, այնպես որ դուք դա կտեսնեք ավելի ուշ և կքննարկեք այլ մարդկանց հետ,  Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը` BBC-ի փոխանցմամբ։

«Նա գերի է վերցվել շատ ծանրակշիռ պատճառով», - ավելի ուշ լրագրողներին ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին սոցիալական ցանցերում հրապարակել է տեղեկություն՝ նշելով, որ տանկերը տարիներ շարունակ պատժամիջոցների տակ է եղել «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին աջակցող անօրինական նավթի առևտրի ցանցին մասնակցելու» համար։

Ի պատասխան լցանավի առգրավման՝ Վենեսուելան հայտարարություն է տարածել, որով դատապարտում էր Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահի նպատակը միշտ էլ եղել է վենեսուելական նավթը առանց որևէ փոխհատուցման առգրավելը։