ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ վերա...

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խորապես մտահոգված մնալ առևտրային, մարդասիրական և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի փակ լինելով:

«Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը վերաբացվի։ Շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը»,- նշել է Քիրբին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղ կարգավորմանը և լարվածության թուլացմանը, ինչպես նաև Լաչինի միջանցքի բացմանը։