ԱՄՆ-ը շարունակում է խորապես մտահոգված մնալ Լա...

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խորապես մտահոգված մնալ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն, և  պատրաստվում ենք շարունակել մեր դաշնակիցների և գործընկերների հետ ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանում և այս հարցում»,- ասել է Պատելը։