
Մարտի 18-ին ամերիկացիները մի շարք հարվածներ են հասցրել Եմենին։
Ինչպես տեղեկացրել է Al Masirah-ը, հարվածները հասցվել են մայրաքաղաք Սանային։
Նշվել է, որ Բաջիլ օկրուգի Ալ-Հաբաշի մետալուրգիական գործարանն ավելի վաղ նույնպես ենթարկվել էր ավելի քան 12 ամերիկյան ավիահարվածների, որոնց հետեւանքով քաղաքացիական օբյեկտին պատճառվել է զգալի վնաս։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի վրա է դրել եմենյան հութիների գործողությունների պատասխանատվությունը, որոնք արգելափակել են իսրայելական նավերի շարժը Կարմիր ծովում։