ԱՄՆ-ը պետք է դադարեցնի միջամտությունը այլ երկ...

Միացյալ Նահանգները  պետք է դադարեցնի մշտական միջամտությունը այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին՝ մարդու իրավունքների մասին հոգալու պատրվակի տակ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ պատժամիջոցները չինական ընկերությունների դեմ։

«Եթե ԱՄՆ-ը իսկապես հոգում է մարդու իրավունքների մասին, ապա պետք է սկզբում մարի սեփական պարտքերը մարդու իրավունքների ոլորտում, այլ ոչ թե քաղաքականացնի եւ որդեգրի այդ թեման, որպեսզի միջամտի այլ երկրների ներքին գործերին եւ վնաս պատճառի նրանց շահերին»։

Նա նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է ճնշել Չինաստանի բարձրտեխնոլոգիական ձեռնարկություններին եւ զրկել չինացի ժողովրդին զարգացման իրավունքից։ «Այդ հնարքները հաջողությամբ չեն ավարտվի»,- ասել է Մաո Նինը։