ԱՄՆ-ը նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանի, Չինա...

Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայության դուրսբերմանը Վենեսուելայից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ТАСС-ի փոխանցմամբ։

«20 տարվա ընթացքում առաջին անգամ մենք լուրջ զրույցներ ենք ունենում իրանական ներկայության, չինական ազդեցության և ռուսական ներկայության քայքայման և վերացման մասին։ Իրականում, ես կասեի ձեզ, որ Վենեսուելայում կան բազմաթիվ տարրեր, որոնք ողջունում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հաստատումը բազմաթիվ ճակատներում», - նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը չէր կարող նման գործունեություն ծավալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի Կարակասում գտնվելու դեպքում։

«Իրանական, ռուսական կամ չինական ազդեցության քայքայումը։ Այս ամենը հնարավոր չէր լինի, երբ Մադուրոն այնտեղ էր», - ասել է Ռուբիոն։