Արդյոք ԱՄՆ-ը մտահոգվա՞ծ է, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել Արևմուտքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Հարցին ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ասել է․
«Եթե որևէ երկիր ցանկանա համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցի շուրջ և օգնել մեզ՝ հասնելու խաղաղ կարգավորման, ԱՄՆ-ը, անշուշտ, կողջունի դա։ Սակայն մենք Ռուսաստանի կողմից որևէ ջանք չենք տեսել»։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ տարածաշրջան հնարավոր այցի մասին իրազեկված չէ:



