![ԱՄՆ-ը կհամագործակցի Դոմինիկյան Հանրապետության...](/imgs/posts/medium/2025/02/a0ea2de.png)
ԱՄՆ իշխանությունները հույս ունեն համագործակցել Դոմինիկյան Հանրապետության հետ հազվագյուտ հողային մետաղների ոլորտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես կսկսեմ տնտեսական հարցից, որը շատ կարևոր է, և մենք դիտարկել ենք շատ կարևոր հարցեր, տպավորիչ միջոցներ, որոնք դուք ձեռնարկել եք, և այն աշխատանքը, որը մենք ցանկանում ենք անել ձեզ հետ միասին, այդ թվում՝ հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ», - ասաց նա Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։
«Այս հազվագյուտ հողային տարրերը պատկանում են Դոմինիկյան Հանրապետությանը և նրա ժողովրդին: Բայց ես գիտեմ, որ աշխարհին բոլոր նոր տեխնոլոգիաների համար անհրաժեշտ կլինի հազվագյուտ հողային տարրերի հասանելիություն»,- շարունակեց Ռուբիոն: «Մենք ցանկանում ենք օգնել զարգացնել Դոմինիկյան Հանրապետության այս հարստությունը: Սա ձեր երկիրն է, և այն [հարստությունը] ձերն է, բայց մենք ցանկանում ենք օգնել ձեզ զարգացնել այն», - ասաց նա:
Պետքարտուղարի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև էներգետիկ անվտանգության հարցը։ «Ես նաև հավատում եմ, որ Դոմինիկյան Հանրապետությունը հնարավորություն ունի հսկայական դեր խաղալ էներգետիկ անվտանգության և էներգիայի արտադրության մեջ ոչ միայն իր, այլև Պուերտո Ռիկոյի տնտեսության համար»,- ասել է Ռուբիոն։ «Մենք հուսով ենք, որ կշարունակենք աշխատել այս ուղղությամբ և ձեռք կբերենք անհրաժեշտ թույլտվությունները՝ դա հնարավոր դարձնելու համար»,- հավելել է նա։
«Ես ուրախ եմ նաև հայտնել, որ մենք փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել՝ պաշտոնականացնելու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցների ներկայությունը [Դոմինիկյան Հանրապետությունում]՝ ոստիկանության հետ համագործակցելու նպատակով», - ասել է պետքարտուղարը։