ԱՄՆ-ը Իտալիայում կայանալիք ձմեռային Օլիմպիադա...

Ամերիկյան վարչակազմը Իտալիայում կայանալիք ձմեռային Օլիմպիադան դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն՝ կապված ԱՄՆ-ը որպես «համաշխարհային սպորտի առաջատար» ներկայացնելու հետ։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։

Պետդեպարտամենտի ծառայողական գրության համաձայն, որին ծանոթացել է պարբերականը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ ծրագրեր ունի այդ Օլիմպիական խաղերի հետ կապված»։ Սպիտակ տունը հուսով է «Միացյալ Նահանգներն առաջ մղել որպես համաշխարհային առաջատար միջազգային սպորտում» եւ ազդակ հաղորդել այն բանին, ինչը Վաշինգտոնն անվանում է «սպորտի տասնամյակ Ամերիկայում»։

Այդ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ը կընդունի ամառային Օլիմպիադան եւ Պարալիմպիկ խաղերը 2028թ․ եւ 2034թ․ ձմեռային Օլիմպիադան եւ Պարալիմպիկ խաղերը, ինչպես նաեւ ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնությունը։ Միլանում  ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությանը ներկա կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլանում, «Սան Սիրո» մարզադաշտում։