ԱՄՆ-ը հայտարարել է, որ հարգում է Լեհաստանի որ...

Վաշինգտոնը հարգում է Լեհաստանի որոշումը՝ թույլ չտալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մասնակցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, փոխանցում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ վիզաների տրամադրման որոշումը «կազմակերպության անդամ երկրների ինքնիշխան իրավասությունն է»։ Դիվանագետը մանրամասնել է, որ հանդիպմանը Մոսկվան ներկայացնելու է ՌԴ դեսպանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ Վարշավայի որոշումը՝ մերժել Լավրովին մասնակցելու Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, աննախադեպ և սադրիչ է, քանի որ այն անհամատեղելի է նախագահի կարգավիճակի հետ մի կազմակերպության, որին լիակատար հավասարության իրավունքով մասնակցում է 57 երկիր։