
Ընդունելով ԱՄՆ հաջողությունները ԻՊ-ի դեմ պայքարում, ներառյալ խմբավորման տարածքային պարտությունը 2019թ. նախագահ Թրամփի օրոք, պաշտպանության նախարարն այսօր հրամայել է համախմբել ԱՄՆ ուժերը Սիրիայում: Սա արտացոլում է զգալի քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք՝ նվազեցնելու համար ԻՊ կարողությունները տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ «Այս կանխամտածված եւ պայմանների վրա հիմնված գործընթացը կնվազեցնի ԱՄՆ ներկայությունը Սիրիայում մինչեւ 1 000-ից պակաս ամերիկացի զինծառայողների առաջիկա ամիսներին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ մնացորդներին։ Ահաբեկչության սպառնալիքը չի սահմանափակվում միայն Մերձավոր Արեւելքով, եւ մենք զգոն ենք լինելու բոլոր մայրցամաքներում, որպեսզի համոզվենք, որ ԻՊ-ը թաքնվելու տեղ չունի: Մենք ձգտում ենք ապահովել մեր գործընկերների կարողությունը՝ այսուհետ եւս շարունակել թուլացնել ԻՊ-ին եւ այլ ահաբեկիչներին տարածաշրջանում»,- նշել են Պենտագոնում: