
ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել իսրայելական Galaxy Leader նավի վրա, որը գրավել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (Հութի) շարժումը 2023 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։
«Ամերիկյան թշնամին երկու հարված է հասցրել կալանավորված իսրայելական Galaxy Leader նավի նավապետի խցիկին»,- պնդում են հեռուստաալիքի աղբյուրները։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին Գազայի հատվածում հակամարտության սրման պատճառով հութիները Ադենի ծոցի ջրերում գրավեցին Galaxy Leader բեռնատար նավը՝ այն պատրվակով, որ այն կապված է Իսրայելի հետ։
Նավը քարշակվել է Եմենի ափ, իսկ անձնակազմը կալանավորվել է։ Իսրայելի իշխանությունները հերքել են այն տեղեկությունը, որ Galaxy Leader-ը պատկանում է իրենց։ Այս տարվա հունվարի 22-ին ապստամբները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնեցված եւ Օմանի միջնորդությամբ ազատ են արձակել նավի անձնակազմին։