ԱՄՆ-ը հանել է իր դրոշը ԱՀԿ-ից՝ կազմակերպությունից դուրս գալուց հետո, տեղեկացրել է Նահանգների մշտական ներկայացուցիչը Ժնեւի միջազգային կազմակերպություններում։
«Ժնեւում գտնվող միջազգային կազմակերպություններում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը եւ ծովային հետեւակի ջոկատը վերցրել են ԱՀԿ-ում կախված դրոշը։ Դրոշը, որը նվիրված էր COVID համավարակի ժամանակ կյանքը կորցրած ամերիկացիներին, վերադարձվում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին»,- տեղեկացրրել է Ժնեւի առաքելությունը Х սոցցանցում։
Միացյալ Նահանգները հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին հունվարի 22-ին՝ ուղիղ մեկ տարի անց, երբ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը սկսեց այդ գործընթացը։ ՄԱԿ- գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «այլեւս չի մասնակցում ԱՀԿ-ին», բայց ավելի ուշ պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները չի կատարել դուրս գալու համար անհրաժեշտ բոլոր պաշտոնական պայմանները, ներառյալ որոշման մասին ժամանակին ծանուցումը եւ ֆինանսական պարտավորությունների կարգավորումը։



