Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին փետրվարին զինված հակամարտության սկզբից ի վեր։ Այս մասին հայտնել է Տաջիկստանում Իրանի դեսպան Ալիրեզա Հաքիքիյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների վրա հարձակումներն ավելի քան որևէ այլ բան բացահայտում են թշնամիների հակամարդկային էությունը։ Ամերիկյան և սիոնիստական ագրեսորները ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս հարվածներ են հասցրել ավելի քան 30 համալսարանի, մի քանի գիտական և հետազոտական կենտրոնի, ինչպես նաև Իրանում գտնվող 55 գրադարանների»,- ասել է նա։



