ԱՄՆ-ը չի հրաժարվում Իրանի հետ դիվանագիտական շ...

ԱՄՆ վարչակազմը չի հրաժարվում Իրանի հետ շփումներից այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդրի դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորման համար, բայց պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է գործողությունների նաև այլ տարբերակներ: Ինչպես տեղեկացնում է ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Ինչպես դուք գիտեք, նա (ԱՄՆ նախագահը – խմբ.) իր երկու լավագույն բանակցողներին ուղարկում է Ժնև՝ շարունակելու համար ամերիկացի ժողովրդի համար լավագույն համաձայնոթյան հասնելու ջանքերը: Բայց սկզբունքը շատ պարզ է. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Եվ եթե նա փորձի վերականգնել միջուկային զենքը, դա խնդիրներ կստեղծի մեզ համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Նա շեշտել է, որ նախկինում իրենք ականատեսն են եղել նրա, թե ինչպես է իրանական կողմը շարունակում աշխատանքները միջուկային զենքի ստեղծման շուրջ։

«Ուստի նախագահն ուղարկում է բանակցողներ փորձելու լուծել այս խնդիրը: Ինչպես նախագահը բազմիցս հայտարարել է՝ նա ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով: Բայց, իհարկե, նախագահն ունի նաև այլ տարբերակներ», - եզրափակել է Վենսը: