
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ինքնաթիռը, որում 5 մարդ է եղել, ընկել է ծերանոցի կայանատեղիում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ ոստիկանությանն ու տեղական իշխանություններին հղումով։ Նշվում է, որ վթարի հետևանքով զոհեր չկան, բոլորը հոսպիտալացվել են:
Ինքնաթիռը հարվածել է մեկ տասնյակից ավելի մեքենաների, որոնք նույնպես հրդեհվել են։ Այն օդ էր բարձրացել Լանկաստերի օդանավակայանից և շարժվել դեպի Սփրինգֆիլդ, նշում է հեռուստաալիքը։
«Ինքնաթիռը բավականին բարձր է եղել, բայց հետո այն սկսել է թեքվել դեպի ձախ և հանկարծ քթով առաջ եկել՝ շարունակելով թեքվել ձախ»,- CNN-ին պատմել է աղբյուրը։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն կանցկացնի վթարի վերաբերյալ: