ԱՄՆ-ում կգործարկվի շարժման ընթացքում լիցքավոր...

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ամբողջ թափով ընթանում է State Road 516 ճանապարհի շինարարությունը: Այն ներառում է 1,2 կիլոմետրանոց հատված, որը հնարավորություն կտա էլեկտրական ավտոմեքենաների անհպում լիցքավորում շարժման ընթացքում։

Նախագծի արժեքը 540 միլիոն ԱՄՆ դոլար է։ Մայրուղին ոչ միայն կկապի նահանգի արագ զարգացող շրջանները, այլև կծառայի որպես հարաճուն լիցքավորման համակարգի փորձարկման վայր, գրում է Техкульт-ը։ Ինդուկցիոն կծիկները կտեղադրվեն բետոնե մակերեսի տակ գտնվող հատուկ հատվածում՝ ստեղծելով 200 կՎտ հզորությամբ մագնիսական դաշտ, որը համեմատելի է ժամանակակից լիցքավորիչների հետ։

Թերս, ոչ բոլոր էլեկտրական ավտոմեքենաները կկարողանան օգտվել այդ լիցքավորման հնարավորությունից, քանի որ ԱՄՆ-ում վաճառվող մոդելների մեծ մասը չունի անհրաժեշտ սարքավորումները։ Այդ նախագիծը փորձարարական բնույթ ունի և հնարավորություն է ընձեռում փորձարկել լիցքավորման տեխնոլոգիան շարժման ընթացքում։

Էլեկտրաֆիկացված մայրուղու հիմնական «հաճախորդները» չեն լինի մասնավոր էլեկտրական ավտոմեքենաները, այլ առևտրային փոխադրամիջոցները՝ բեռնատարներ, առաքման ֆուրգոններ և ծառայողական ավտոմեքենաներ։ Նախագծի ավարտը նախատեսված է 2029 թվականին։