ԱՄՆ-ում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է...

ԱՄՆ Ջորջիա և Կենտուկի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է CNN-ը:

Կենտուկիում փոթորկի հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ Ջորջիայում՝ մեկ։ Վերջին 24 ժամվա ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայություններին հաջողվել է փրկել ավելի քան 1000 մարդու։

Կենտուկիի մի քանի վայրերում ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի: Տեղի իշխանությունները ստիպված են եղել փակել ճանապարհները ավելի քան 300 վայրերում:

PowerOutage -ի տվյալներով՝ նահանգում գրեթե 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։