ԱՄՆ-ում գործադուլի պատճառով փակվել է Starbuck...

ԱՄՆ-ում Starbucks սուրճի ցանցի շուրջ 170 սրճարան փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով, գրում է USA Today թերթը։

Բողոքի ակցիան սկսվել է մեկ օր առաջ և ազդել Դենվերի, Կոլումբուսի, Լոս Անջելեսի, Պիտսբուրգի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Սիեթլի, Սենտ Լուիսի, Չիկագոյում և Ֆիլադելֆիայի հաստատությունների աշխատանքի վրա։

Սկսված գործադուլներն ընկերության և Starbucks Workers United արհմիության միջև աշխատավարձի ու աշխատանքային պայմանների բարելավման շուրջ բանակցությունների խափանման հետևանք են: Համաձայն արհմիության հայտարարության՝ ակցիային մասնակցում է ավելի քան 5,000 աշխատող 45 նահանգների 300 սրճարաններում։

Իր հերթին, Starbucks-ի ներկայացուցիչն ասել է, որ մոտ 170 սրճարանչի բացվել։ Ընկերության ներկայացուցիչ Ֆիլ Գին ասել է, որ խափանումները չեն ազդի ցանցի գործունեության վրա: