ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձր...

110 տարի առաջ  վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։

Քիթ Ուիգենի «Ռեբեկայի նոր տարեգրությունները», որը տրվել է իր առաջին ընթերցողին 1910 թվականին, վերջերս է վերադարձվել: Գիրքը վերցնելու և  ուշ վերադարձնելու դեպքում, վերցնողը պետք է տուգանվեր երկու ցենտով՝ յուրաքանչյուր օրվա համար, այսինքն այժմն նա պետք է վճարեր 803 դոլար։ Փառք Աստծո, Boise հանրային գրադարաններն այլևս  գումար չեն վերցնում ուշացման համար», - ասվում է հաստատության ֆեյսբուքյան խմբում հրապարակված գրառման մեջ։

Գրադարանը հայտնել է, որ այժմ ընթերցողներին հիշեցումներ է ուղարկում գրքերը վերադարձնելու համար։ Եթե գիրքը չվերադարձվի,  գիրքը վերցնողը չի կարողանա վերցնել մեկ ուրիշը։