ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 2026 թվականի ռեկորդային պաշտպանական բյուջեի օրինագիծը: Այն ռազմական ծախսերի համար նախատեսում է 901 միլիարդ դոլար։ Սենատը հաստատել է Ազգային պաշտպանության մասին օրենքը՝ 77 կողմ և 20 դեմ ձայներով։
Օրինագիծը նախորդ շաբաթ հաստատել էր նաև Ներկայացուցիչների պալատը: Այն այժմ կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
Բյուջեն նախատեսում է զինվորականների աշխատավարձերի բարձրացում մոտ 4 տոկոսով, ռազմական տեխնիկայի գնումներ և ԱՄՆ ռազմական մրցունակության ամրապնդման միջոցառումներ՝ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ։ Փաստաթուղթը նաև նախատեսում է Ուկրաինային տրամադրել 400 միլիոն դոլարի աջակցություն:



