ԱՄՆ ռազմանավը շարժվում է դեպի Սև ծով

ԱՄՆ ռազմածովային ուժերի տրանսպորտա-դեսանտային արագընթաց Yuma նավը սկսել է շարժվել Սև ծովի ուղղությամբ ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սև ծովում անցկացվում են Sea Breeze 2021 (Ծովային զեփյուռ) զորավարժությունները։ Հիմնական մասնակիցներն են Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան և Լատվիան: Զորավարժություններում ներգրավված է ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար զինծառայող, 40 ռազմանավ, մոտորանավակ և օժանդակ նավ, 30 միավոր ավիացիոն տեխնիկա և ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա ու փոխադրամիջոց:

Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունն ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին հորդորել էր հրաժարվել Սև ծովում մանևրումներից։ Դիվանագիտական ​​առաքելությունը նախազգուշացրել էր, որ այդ զորավարժությունները «մեծացնում են չկանխամտածված միջադեպերի ռիսկը» և «նպաստում Կիևում ռազմականական տրամադրություններին»: