ԱՄՆ փոխնախագահը X-ից ջնջել է Ծիծեռնակաբերդ այ...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը, որտեղ երկու անգամ հիշատակել էր «Հայոց ցեղասպանությունը» տերմինը։

Գրառումը մի քանի ժամ մնացել է էջում, ապա ջնջվել: Որոշ ժամանակ անց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը գրառում է տեղադրել՝ զուտ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին։