Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է համարում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան։
Այդ մասին գրառում է հրապարակվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։
«Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասված է գրառման մեջ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով Երևանում էր։ ԱՄՆ փոխնախագահն այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։



