
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ նա քննադատել է եվրոպական կառավարություններին, հայտնում է Bild-ը։
«Եթե մարդիկ հայտնում են իրենց կարծիքը և դրա համար պատժվում են, Թրամփի վարչակազմը ճիշտ հակառակը կանի։ Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Եվ մենք աշխատելու ենք, որպեսզի այդ տարբեր տեսակետները կարողանան գոյություն ունենալ»,- ասել է նա:
Վանսը որպես խոսքի ազատության սահմանափակման օրինակ է բերել Եվրահանձնաժողովի գործողությունները սոցիալական մեդիայի դեմ: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը «չի կարողանում հասկանալ եվրոպական որոշ երկրներին» և «որոշակ բարկությամբ է նայում Եվրոպային»։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը ոչ թե այլ երկրներն են, այլ սեփական արժեքների խարխլումը։
«Մեզ ավելի ու ավելի անհանգստացնող սպառնալիքը գալիս է ոչ թե Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ Եվրոպայի ներսից: Դա հեռացում է Արևմուտքից և Միացյալ Նահանգներից», - ավելացրել է Վանսը: