ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել...

Ամերիկայի Միացյալ Նահանգների  փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցի ավարտին Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարել է հետևյալ գրառումը. 

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն ապագայի, որտեղ  խաղաղություն է և փոխըմբռնում»: