ԱՄՆ պետքարտուղարը Իսրայել կայցելի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պլանավորում Է փետրվարի վերջին այցելել Իսրայել ՝ Իրանի հետ կապված իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է Axios  պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ռուբիոն նաև նախատեսում է ամսվա վերջին այցելել Իսրայել՝ Իրանի հարցով բանակցությունների համար, ասել է ամերիկացի պաշտոնյան»,-ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ: