ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելել է Սուր...

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար, հայտնում են Երուսաղեմի հայոց պատրիարքությունից։

«Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար:

Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան և Սուրբ Յարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան»,- ասված է հաղորդագրության մեջ։