ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերով օգնական Քալեբ Օրն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է Պետդեպարտամենտը։
Ըստ հաղորդագրության՝ Օրի այցը Ադրբեջան կտևի մինչև հունիսի 3-ը։
Միևնույն ժամանակ, Պետդեպը չի հստակեցնում այցի նպատակներն ու Ադրբեջանում նախատեսված բանակցությունների ժամանակացույցը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հունիսի 1-3-ը Բաքվում կայանալու է ամենամյա «Բաքվի էներգետիկ շաբաթը» (Baku Energy Week), իսկ հունիսի 2-ին՝ Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսությունը։



