ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ չեն քննարկվել Իրանի շուրջ ընթացող գործընթացները։ Այս մասին TRIPP նախագծի իրականացման հարցով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո՝ Վաշինգտոնից հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել են Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ ամերիկյան կողմից խոստացված պատժամիջոցները՝ նախարարը վստահեցրել է, որ հանդիպմանը Իրանի շուրջ գործընթացները չեն քննարկվել, ոչ մի բառ այդ մասին չի եղել։



