ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը...

ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտել է  ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա:Այս մասին հաղորդագրություն է տարածել  ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ։