
Թրամփի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին հայտարարությունը Կրեմլում «բավականին լուրջ» են համարում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ինքը՝ Պուտինը, դրանք դեռ չի մեկնաբանել։
Նրա խոսքով՝ «նման որոշումը», որն ընդունվում է «ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրներում և անմիջապես Բրյուսելում», ուկրաինական կողմից ընկալվում է «ոչ թե որպես խաղաղության ազդանշան, այլ որպես պատերազմի շարունակման ազդանշան»։ Նա հավելել է, որ Մոսկվան սպասում է ուղիղ բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ Կիևի առաջարկներին։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով Թրամփի ելույթը, հայտարարել է, որ Մոսկվան «պատրաստ է բանակցել» Կիևի հետ, սակայն եթե այդ պատրաստակամությունը «չգտնի պատշաճ արձագանք», ապա ՌԴ-ն «իր առջև դրված նպատակներին կհսդնի հատուկ ռազմական գործողության միջոցով», տեղեկացնում է TASS-ը։
Նախօրեին Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի վերաբերյալ իր խոստացած հայտարարությամբ։ Նա նշել է, որ եթե 50 անց Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիր չկնքվի, ապա ԱՄՆ-ը 100% ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ։ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը պայմանավորվել են, որ Կիևին զենքի մատակարարումների համար ծախսերը պետք է կրի Եվրոպան։