
Ուկրաինայում մարտերը կարող են ավարտվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը «Bloomberg»-ին տված հարցազրույցում։
Նրա հավաստմամբ՝ Ուկրաինայում հրադադարը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։
«Ամբողջական հրադադարի հարցը կքննարկվի առաջիկա օրերին: Կարծում եմ, որ մենք դրան կհասնենք մի քանի շաբաթից»,- ասել է Ուիթկոֆը։