ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խ...

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա տեղեկացրել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ շուտով հեռախոսազրույց կունենա նաև Ուկրաինայի պաշտոնյաների հետ:

«Մաքոքային դիվանագիտությունը բարդ է, դժվար է, բայց մենք բոլոր մակարդակներում հետ ու առաջ ենք շարժվում՝ ձգտելով երկու կողմերից  հրադադարի հաստատմանն ու  այս պատերազմին վերջ դնելուն», - ասել է Ուոլցը՝ անդրադառնալով Մոսկվայի և Կիևի հետ երկխոսության ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերին։