ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանում...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանում ռեժիմի փոփոխության հնարավորությունը։ Այս է վկայում Սպիտակ տան ղեկավարի կողմից հունիսի 23-ի գիշերը Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նրա գրառումը։

««Ռեժիմի փոփոխություն» տերմինը քաղաքականապես կոռեկտ չէ։ Սակայն, եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին հզոր  դարձնել, ապա ինչո՞ւ ռեժիմի փոփոխություն տեղի չունենա: MIGA!!!»,- գրել է Թրամփը։

MIGA հապավումը նշանակում է Make Iran Great Again (Կրկին հզոր դարձնենք Իրանը) և հղում է անում Թրամփի քարոզարշավի Make America Great Again (MAGA, Ամերիկան կրկին հզոր դարձնենք) կարգախոսին։