
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը։ Դրանցում ներառված են 13 ֆիզիկական անձ և 20 ընկերություն։
Նոյեմբերի կեսերին Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածները հարմարվում են պատժամիջոցներին: Հրապարակման մեջ նշվում է այս տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության տարեկան աճի արագացումը 4,9-ից մինչև 5,5%, ինչը զգալիորեն գերազանցել է գործակալության կողմից հարցված բոլոր տնտեսագետների սպասումները։