ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները՝ ցուցակներում ներառելով յոթ ֆիզիկական եւ մեկ իրավաբանական անձի: Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը։Հաղորդագրության համաձայն՝ ցանկում ներառվել են Սվետլանա Բոյկոն, Վասիլի Գրոմովիկովը, Գլեբ Խլոպոնինը, Ալեքսեյ Լոսեւը, Աննա Տրավնիկովան, Յուրի Մակոլովը եւ Կոնստանտին Սապոժնիկովը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Կալուգայում գտնվող Perko Julleuchter խեցեգործական իրերի արհեստանոցի նկատմամբ։Պատժամիջոցների ցուցակներում ընդգրկվելու պատճառների մասին չի նշվում։