ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանում փոքր միջու...

Միացյալ Նահանգները դիտարկում է փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը Հայաստանում և եվրասիական այլ երկրներում՝ ձգտելով ամրապնդել նրանց էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին, հայտնում է ТАСС-ը։

«Եվ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների [ստեղծման] հնարավորությունը, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից»,-  ասել է նա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: