ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք։ Այս մասին երեքշաբթի օրը, ըստ The New York Times-ի համար հրապարակված հոդվածի, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք արագ գործեցինք՝ Ուկրաինային զգալի քանակությամբ զենք և զինամթերք ուղարկելու համար, որպեսզի նա կարողանա մարտադաշտում կռվել և ամենաուժեղ դիրքերը գրավել բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ մենք ուկրաինացիներին կտրամադրենք ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք, որը նրանց թույլ կտա առավել ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի մարտադաշտերի առանցքային թիրախներին»,- գրել է նա։



