ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՅՈՒՆԵՍԿՕ-ից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՅՈՒՆԵՍԿՕ-ից, քանի որ այդ կազմակերպությունը աջակցում է այնպիսի նախաձեռնությունների, որոնք չեն համապատասխանում ամերիկյան շահերին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։

«Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ից, քանի որ կազմակերպությունը պաշտպանում է առաջադեմ, հակասություններ հարուցող մշակութային և սոցիալական նախաձեռնություններ, որոնք լիովին հակասում են այն ողջամիտ քաղաքականությանը, որի օգտին նոյեմբերին քվեարկել էին ամերիկացիները», – ասել է Քելլին New York Post-ին տված մեկնաբանությունում։