ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրնե...

ԱՄՆ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել մի շարք երկրների իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նավերի նկատմամբ, որոնք, ամերիկյան կողմի տվյալներով, կապված են իրանական նավթի տեղափոխման և վաճառքի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթի տարածած հայտարարության մեջ։

«Պետքարտուղարությունը պատժամիջոցների ցանկում  ներառում է մի քանի երկրների, ներառյալ Հնդկաստանի, Պանամայի և Սեյշելների 17 կազմակերպություններ, ֆիզիկական անձանց և նավեր, որոնք կապված են իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի հետ», - նշվում է նոյեմբերի 20-ին հրապարակված փաստաթղթում։

«Դրա հետ մեկտեղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում 41 կազմակերպությունների, ֆիզիկական անձանց, նավերի և ինքնաթիռների նկատմամբ՝ խստացնելով Իրանի կողմից նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման դեմ միջոցները, ինչպես նաև խանգարելով ֆինանսական հոսքերին և առևտրին, որոնց միջոցով շարունակվում է Իրանի վնասաբեր գործունեությունը», - հավելում է պետքարտուղարությունը։ 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն մինչ այժմ պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի տեղափոխման մեջ ներգրավված ավելի քան 170 նավերի նկատմամբ։ Գերատեսչությունը նշել է, որ նոր պատժամիջոցները, մասնավորապես, վերաբերում են իրանական Mahan Air ավիաընկերությանը, դրա աշխատակիցներին և ինքնաթիռներին։ ԱՄՆ-ի տվյալներով՝ ընկերությունը մասնակցում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող կազմավորումներին զենքի մատակարարմանը։ 

Պատժամիջոցների ցանկում ներառումը նշանակում է, մասնավորապես, ակտիվների սառեցում ԱՄՆ-ում և ԱՄՆ քաղաքացիների ու ընկերությունների համար բիզնես վարելու արգելք պատժամիջոցների ցանկում ներառված ընկերությունների և անձանց հետ: