Պենտագոնն առաջիկա օրերին և շաբաթներին կսկսի Իրանի մերձակա տարածաշրջան տեղափոխել օդային, ցամաքային և ծովային ուժեր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գործողությունների ռազմական տարբերակներ տրամադրելու համար, եթե նա որոշի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական աղբյուրների։
Աղբյուրներից մեկը նշել է, որ եթե նախագահը որոշի ռազմական գործողություն անցկացնել, ապա «դա այլ կլինի, ավելի հարձակողական»։ Նրա խոսքով` ԱՄՆ ռազմական ոլորտի մասնագետները պատրաստում են մի շարք տարբերակներ, որոնք կախված կլինեն այն բանից, թե Իրանի իշխանություններն ինչպես կպահեն իրենց առաջիկա օրերին։
Հեռուստաալիքի աղբյուրները հաստատել են, որ ամերիկյան ավիակիրներից մեկն արդեն ընթանում է Մերձավոր Արևելքի կողմը։ Սպասվում է, որ տարածաշրջան տարանցումը կտևի առնվազն մեկ շաբաթ։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք Fox News-ին հայտնել են, որ ներկայում Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում տեղաբաշխված է շուրջ 30 000 ամերիկացի զինծառայող։



