ԱՄՆ-ն պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել...

ԱՄՆ-ն պատրաստ է ուղիղ բանակցություններ անցկացնել Իրանի հետ, և գնդակն այժմ Թեհրանի դաշտում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Իրանը կարող է օգուտ քաղել բանակցություններից։

«Գնդակը նրանց դաշտում է։ Իրանի ղեկավարությունն ունի հնարավորություն ընտրելու խաղաղության և բարգավաճման ուղի իր ժողովրդի համար, և մենք նաև պատրաստ ենք ուղղակիորեն խոսել իրանցիների հետ», - ասել է դիվանագետը ճեպազրույցում։ 

Նա նաև նշել է, որ իրենց գործողությունները սերտորեն համակարգում են «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։

Իրանը և «եվրաեռյակի» երկրները հուլիսի 25-ին Ստամբուլում նախատեսում են բանակցություններ վարել Իրան միջուկային ծրագրի շուրջ՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է բանակցությունների նաև ԱՄՆ-ի հետ, սակայն միայն միջնորդավորված կերպով։