ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիային վերադարձնել F-35-ի...

ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիային վերադարձնել հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին, եթե հաջողվի լուծել Անկարայի կողմից ձեռք բերված ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը․ այս մասին «CNN Turk» հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը․

«Մենք գտնվում էինք «Patriot» զենիթահրթիռային համալիրների վաճառքի շուրջ բանակցությունների գործընթացում։ Մինչ դրանք ընթանում էին, Թուրքիան այլ ուղղությամբ գնաց։ Ակնհայտ է, որ եթե մենք կարողանանք լուծել C-400-ների հարցը, ԱՄՆ-ն ուրախ կլինի Թուրքիային կրկին ընդունել F-35 ընտանիք: Բայց, նախ, մենք պետք է լուծենք այդ մյուս հարցը՝ միևնույն ժամանակ Թուրքիային ապահովելով հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգով»,- նշել է նա։