ԱՄՆ-ն պատրաստ է առանց դժվարության վերադառնալ Իրանի նկատմամբ ուժային սցենարի կիրառմանը, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնեցնել ընդունելի խաղաղ գործարք: Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Եթե դա լավ գործարք չլինի, մենք շատ հեշտությամբ կվերադառնանք ուժային տարբերակին»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հեռանկարները:
Նրա խոսքով՝ Թեհրանի հետ բանակցություններն արդեն գտնվում են առաջադեմ փուլում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել են իրանական տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:



